Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա Ամուլսարի մասին հայտարարությամբ (տեսանյութ)

«Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները:

Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին, տեղի է ունեցել հանդիպում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցել են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիները, ինչպես նաև Ջերմուկ քաղաքի բնակիչներ: 

Հանդիպման մասնակիցները Բաղրամյան 26-ից դուրս են եկել վրդովված, այնուհետև որոշել հանրային քննարկում իրականացնել ԱԺ այգում, սակայն ոստիկանությունը շրջափակել է այգին, ինչի հետևանքով իրավիճակը սրվել է, բերման են ենթարկվել քաղաքացիներ: Ուղիղ եթերները՝ այստեղ:

Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում