Այսօր կորոշվի Ամուլսարի «ճակատագիրը»

«ԱՄՈՒԼՍԱՐԻ հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ»,- այս մասին գրում է Ջերմուկ համայնքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը։ 

Վերջինս շարունակում է․ «Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք ՀԻՆԳ ՀՈԳՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳՆԱԼ ՀԻՍՈՒՆԻՑ ԱՎԵԼ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ԱՎՏՈԵՐԹՈՎ»։ 

Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեի կողմից հրապարակվել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը։ 

Հետևեք մեր ֆեյսբուքյան ուղիղ եթերներին՝ այստեղ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում