«Միջնարդարյան զվարճանքներ»․ ՌԴ-ում թույլատրվել է նետ ու աղեղով որսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոր օրենք է ստորագրել, որով նետն ու աղեղը համարվում են որսորդական զենքի տեսակ և թույլատրվում է դրանով որս իրականացնել։ Քաղաքացիները կկարողանան ձեռք բերել զենքի այս տեսակն առանց թույլտվության, սակայն այն հետագայում անհրաժեշտ կլինի գրանցել։ Նետն ու աղեղը ձեռք բերելիս բավարար կլինի ներկայացնել որսորդական վակայականն ու որսորդական հրազեն կիրառելու թույլտվությունը։ 

Նշված օրենսդրական փոփոխությամբ՝ բացի նետն ու աղեղը որսի համար թույլատրելի են համարվում նաև կաստետները և որոշ այլ տեսակներ։ Նախագծի հեղինակները հավաստիացնում են, որ պետության հարյուր հազարավոր քաղաքացիներ տիրապետում են արբալետների, նետերի ու աղեղների և նախագծի ընդունումը նպաստելու է ՌԴ-ի՝ որպես հզոր որսորդական տերության համբավի բարձրացմանը։ Փորձագետները, սակայն, կասկած են հայտնում այս ուղղությամբ։ 

Կենդանապաշտպանները դեմ են արտահայտվում նշված օրենքի ընդունմանը՝ նշելով մի քանի հանգամանքներ։ Ըստ «Վիտա» կենդանապաշտպան կազմակերպության՝ օրինականացվում են ավազակային և միջնադարյան զինատեսակներ, որոնց կիրառման օրինականությունը վերահսկել շատ դժվար է լինելու առաջին հերթին, քանի որ դրանց օգտագործումը գրեթե անձայն է։ Բացի այդ, նետն ու աղեղը և արբալետները տարբեր զինատեսակներ են, սակայն այդ և բազմաթիվ այլ առանձնահատկություններ չեն ֆիքսվում օրենքով։ Դրանք չունենք նաև քրեական ձեռագիր, որով հնարավոր կլինի պարզել տեղի ունեցած ապօրինությունը։ 

Բոլոր եվրապական երկրներում արբալետներն արգելված են օգտագործման համար՝ որպես վայրենություն, իսկ նետն ու աղեղը թույլատրելի են ընդամենը 3 երկրներում։ Թվարկելով բազմաթիվ բացթողումներ կենդանապաշտպան կազմակերպությունը կոչ է արել նախագահին վետո կիրառել «մեր ժամանակների համար տարօրինակ այս նախագծի նկատմամբ»։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում