«Երևանում փոշու միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է նորման». Շրջակա միջավայրի նախարարություն

«2019 թվականի 2-րդ եռամսյակում Երևան քաղաքի անշարժ դիտակայաններում կատարվել է մթնոլորտային օդի 42778 ավտոմատ դիտարկում, վերցվել է ակտիվ նմուշառման 1764 փորձանմուշ, իսկ շարժական դիտակետերից պասիվ նմուշառման 1036 փորձանմուշ:

Փոշու միջին ամսական կոնցենտրացիան մայիսին գերազանցել է ՍԹԿ-ն 1.3 անգամ: Ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիաներն երեք ամիսների ընթացքում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները»,- այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Երևան քաղաքում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, ածխածնի մոնօքսիդի և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 42 շարժական դիտակետ և հինգ անշարժ դիտակայան (№1, №2, №7, №8, №18), որից երկուսում` №2 և №18 կատարվում են միայն ակտիվ նմուշառում, իսկ մնացած երեք դիտակայանում (№1, №7, №8)` ինչպես ակտիվ, այնպես էլ ավտոմատ դիտարկումներ: 2019թ.-ի 2-րդ եռամսյակում մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի դիտարկումների տեղեկագիրն ամբողջությամբ՝ հղումով

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում