Որքան է կազմել շրջակա միջավայրին հասցված վնասը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի հուլիսի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, 22 դեպքով հաշվարկվել է 1.667.120 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 22 դեպք, որից 21-ով հաշվարկվել է 1.627.520 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (2 հաճարենի, 3 հողմատապալ հաճարենի, 1 բոխի, 1 հողմատապալ բոխի, 1 կաղնի, 1 հողմատապալ կաղնի, 1 քամատապալ կաղնի) հաշվարկվել է 738.900 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (0.6 խմ վառելափայտ)՝ 19.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 12 դեպքով (8.91 խմ թափուկ վառելափայտ, 24.1 խմ վառելափայտ, 2.2 խմ շինափայտ) հաշվարկվել է 826.620 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 2 ցցաչոր սալորենի) հաշվարկվել է 42.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։  Վայոց ձոր` նախկինում արձանագրված ապօրինի ձկնորսության 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, որից 1-ով հաշվարկվել է 39.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Կոտայք՝ հողի ապօրինի զավթման, շինարարական աղբի ինքնակամ տեղադրման 1 դեպքով հաշվարկվել է 39.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված՝ թափոնների այրման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Իրականացվել է թվով 5 ստուգում, որից 3-ի արդյունքում նշանակվել է 230.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, 1-ի արդյունքում խախտում չի հայտնաբերվել, 1-ը կասեցվել է համապատասխան հիմքով։ 2 ստուգում ընթացքի մեջ է։ Երևան՝ նախկինում «Սահակյանշին» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նախկինում «Արման Ասմանգուլյան Բաղդասարի» ԱՁ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 30.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Արագածոտն՝ «Շիրառ» ՍՊԸ-ում արձանագրված իրավախախտման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։


Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրված իրավախախտման 2 դեպքով գործերի քննությունն ընթացքի մեջ է։

• ԱՆ ԴԱՀԿ է ուղարկվել 1 գործ (80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

• Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.757.471 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում