Ոստիկանությունը հայտնաբերել է Էջմիածնի շների սպանդի «հեղինակին»

«Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի' օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Էջմիածնում ապրող 57-ամյա մի տղամարդ և հայտնել, որ ինքն է շներին իր օրինական որսորդական հրացանով կրակել՝ պատճառաբանելով, որ կենդանիները փորձել են մանկահասակ երեխաներին վնասել։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է վարչական վարույթ»,- այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Հիշեցնենք, որ հուլիսի17-19 ընկած ժամանակահատվածում թափառող կենդանիների սպանդ է իրականացվել Վաղարշապատ քաղաքում, որտեղ քաղաքապետարանի ծրագրով և «Դինգո թիմ» ՀԿ աջակցությամբ իրականացրել է ստերջացման ծրագիր։ Հունիսի 19-ին «Դինգո թիմ» ՀԿ կամավորները,  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրողը և այլ կենդանասերներ Վաղարշապատում հայտնաբերել են ևս մի քանի սպանված շան դիակ, այդ թվում՝ համայնքային բյուջեի հաշվին ստերջացված։ Հայտանբերվածի հիման վրա քաղաքացիները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում