Ջրերի աղտոտվածության պատճառը պարզվում է. ԲԸՏՄ

Արձագանքելով հրապարակված տեղեկատվությանն այն մասին, որ Արարտի մարզում հարյուրավոր արագիլների կյանքը վտանգված է Հրազդան գետ թափվող նյութերի պատճառով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է. «Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռևս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս պահին իրականացվում են Հրազդան գետի և Արարատի մարզի Հովտաշին համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաև տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Հիշեցնենք, որ դեպքին արձագանքել է նաև Շրջակա միջավայրի նախարարությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում