Ֆորս-մաժորային հանգամանքներ՝ «Ագարակի ՊՄԿ»-ում․ հանրային քննարկումը հետաձգվել է

««Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի վերազինում՝ հասցնելով նրա արտադրողականությունը 3.5 մլն.տ/տարի-ից մինչև 4.5 մլն.տ/տարի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հուլիսի 18-ին ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում կայանալիք հանրային քննարկումները /2-րդ փուլ/ հետաձգվում են անորոշ ժամանակով` ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով»,- տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարությունից:

Ըստ մեր տեղեկությունների՝ ֆորս-մաժորային հանգամանքները և հետաձգման պատճառն է հանդիսանում վերջին օրերին կոմբինատում տիրող լարված մթնոլորտն է․13 օր է, ինչ կոմբինատում գործադուլ է: Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը հայտնել է նաև, որ հուլիսի 17-ին, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի տարածքում տեղի կունենա հանդիպում՝ քննարկելու քննիչ-հանձնաժողով ստեղծելու կազմը և դրա գործառույթները:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնել է, որ 2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց արդյունքում աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Իսկ «Ագարակի ՊՄԿ» գործադուլ հայտարարած աշխատակիցները նաև հանդես է եկել կոչով, որին կարող եք ծանոթանալ հղումով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում