Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Խաչիկ Հակոբյանը

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նշված տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Իսկ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն առայժմ չի մակագրվել։

Միանգամից նշեմ, որ դիմումը կապ չունի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատանքների հետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը դրական է գնահատում կենտրոնի աշխատանքները»։

Հիշեցնենք, որ Խաչիկ Հակոբյանը  2018թ. դեկտեմբերին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար: 2019թ. ապրիլին քաղաքապետի որոշմամբ նշանակվել է աշխատակազմի բնապահպանության վարչության պետ: 

2012թ․-ից մինչ 2018թ․-ը վերջինս հանդիսացել է Բնապահպանության նախարարի տեղակալ։ 

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում