6 դժբախտ դեպք հունվար-մայիս ամիսներին՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում

2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի է ունեցել թվով 6 դժբախտ դեպք, որոնց արդյունքում աշխատողները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ ««Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը պարզելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 2-ի N01/6200-19 որոշմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ներկայումս ընկերությունում իրականացվում է զննում»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում