Ամուլսարի գործով վերջնական եզրակացությունը Քննչական կոմիտեն կստանա հուլիսի վերջին

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժ/պ Նաիրա Հարությունյանը։

Վերջինս մանրամասնել է․ «Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում