Ինչպիսի հուլիս է սպասվում

«Այս տարվա հուլիսին հանրապետության տարածքի եղանակակալիմայական պայամանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։

Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37․․․+38 աստիճան»,- այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում