Կորցնում ենք Սևանը... (ֆոտո)

«Սևանա լճի վիճակը /Sentinel-2 L2A պատկեր 26.06.2019թ-ի դրությամբ/.
վիզուալ գնահատեք կապուտաչյա գեղեցկուհու ՛՛կանաչավուն՛՛ երանգները / որպես կողմնորոշիչ. պատկերները բացելիս կտեսնեք ափամերձ բնակավայրերի անունները, երրորդ պատկերը Կարճաղբյուրից Վարդենիս հատվածն է/....

բոլորս գովասանքի ենք արժանի!!!

հ.գ. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 28.06.2019թ-ին տեղեկացնում է, որ գործընթացը նկատելի է միայն Գավառի հատվածի խորշերում, Ծովագյուղի, Շորժայի առափնյա հատվածներում և ծանծաղուտներում...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել և լուսանկարներ է հրապարակել Շրջակա միջավայրի նախարարի նախկին տեղակալ Այսեր Ղազարյանը: 

Իսկ «WWF-Հայաստան» բնապահպանական ծրագրի ղեկավար Արսեն Գասպարյանը գրում է. «Կորցնում ենք Սևանը և այն էկոհամակարգային ծառայությունները, որոնք լիճը մշտապես տալիս է մեզ՝ մարդկանց: Դրանցից ակնառունը՝ ռեկրեացիոն բնույթ կրողն են: Ծաղկած լճում լողալը ոչ միայն տհաճ է, այլ նաև ռիսկային առողջության համար»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում