Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկն արդեն հայտարարված է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Գործադիրն այսօրվա նիստում կքննարկի և հավանության կարժանացնի (արդեն նպատակահարմար է համարել հաստատելը) Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում /Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկը: Ըստ դրա՝ մեր երկիրը 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ կստանա:

Իրականում սա մի լուրջ վարկային ծրագրի, այսպես ասենք, պոչիկն է, որ կոչված է փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելուն: Սրանից առաջ եղել են այլ վարկային ծրագրեր էլ՝ Կապսի ջրամբարի շինարարությանը, Կումայրիի ոռոգման ջրատար թունելին վերաբերող: Նշյալ բոլոր ծրագրերը, որոնք միմյանց կապակցված են, իրագործվելուց հետո թույլ կտան Ախուրյանի ջրավազանային տարածքում ջրային պաշարների կառավարման խնդիրը որակապես այլ մակարդակով լուծել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում