Երևանի անտառպետությունում բռնկված հրդեհը հանգցվել է

Հունիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երևանի անտառպետությունում /Սարի թաղ թաղամաս, հեռուստաաշտարակի հարակից հատված/։ Հրդեհի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 30 աշխատակից՝ ղեկավար կազմի հետ։ Դեպքի վայր է մեկնել նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին և մարվել 20:30-ին։ Նախնական գնահատմամբ այրվել է 23-25 հա տարածք, որը պատված է եղել կոճղաշիվերով և չոր խոտով։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում