Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է

Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է (World Environment Day): Օրը հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 27-րդ նստաշրջանի 1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Այս Համաշխարհային օրվա ամսաթիվը ընտրվել է ի հիշատակ Ստոկհոլմի հանձնաժողովի աշխատանքների սկսման, որի մտահոգությունն է մարդու շրջակա միջավայրի խնդիրները։ Գլխավոր Հանձնաժողովը իր որոշման մեջ կոչ է անում պետություններին և ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարի այդ օրը անցկացնել միջոցառումներ, որոնք կհաստատեն իրենց նվիրվածությունը շրջակա միջավայրի պահպանման և բարելավման վերաբերյալ։

Ինչպես նաև Գլխավոր Հանձնաժողովի 27-րդ նստաշրջանին ստեղծվել է մի նոր կազմակերպություն ՄԱԿ-ի համակարգում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի մասին ծրագիր (UNEP)։ Հենց UNEP-ի հովանու ներքո էլ յուրաքանչյուր տարի նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում