Բնությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 18 մլն դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մայիսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հայտնում է՝ իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 40 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 18.517.056 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 22-ի վերաբերյալ նշանակվել է 2.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 28 դեպք, հաշվարկվել է 18.517.056 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 750.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (56 հաճարենի, 7 հողմատապալ հաճարենի, 152 բոխի, 36 կաղնի, 5 ցցաչոր կաղնի, 3 հացենի, 2 ուռենի, 3 սոճենի, 1 ցցաչոր սոճենի, 1 տանձենի, 1 կաղամախի) հաշվարկվել է 14.067.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 6 դեպքով (7.4 խմ շինափայտ, 3.8 խմ վառելափայտ, 3.2 խմ թափուկ վառելափայտ)՝ 751.100 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (13 բոխի, 3 հաճարենի, 2 հացենի, 4 հողմատապալ բոխի, 1 հողմատապալ լորենի, 1 հողմատապալ հաճարենի, 2 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բալենի) նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (33 հաճարենի) հաշվարկվել է 1.687.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (2.0 խմ շինափայտ, 9.2 խմ վառելափայտ, 1.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 450.656 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 4 դեպքով (6.5 խմ վառելափայտ) նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1 խմ վառելափայտ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Երևան՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 սոսի, 1 թեղի, 3 սալորենի, 1 հացենի) հաշվարկվել է 1.560.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արարատ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության աշխատելու 3 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության աշխատելու 6 դեպքով նշանակվել է 900.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ առանց անթափանց ծածկոցի ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.103.200 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում