Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Մայիսի 8-ին «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ոստիկանության Կապանի բաժին անտառախախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 6-ին Սյունիքի անտառապետության աշխատակիցների կողմից հայտնաբերվել են «Ճակատենի» անտառպետության թիվ 2-րդ պահաբաժնի 27-րդ քառակուսու թիվ 4 անտառամասում՝ Ճակատեն գյուղի հարևանությամբ գտնվող «Իրիգիսի» գոմեր կոչվող տարածքում, ապօրինի հատված տարբեր տրամաչափերի 19 բոխի, 132 կաղնի, 1 թղկի, 4 հացենի և 4 տանձենի տեսակի ծառեր:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի հատված ծառերից 40-ը 2017-2018թթ. մայիս-հուլիս ամիսներին ապօրինի հատել են եղբայրներ՝ 1985 թ. ծնված Վ. Օ.-ն և 1983 թ. ծնված Արթուր Օ.-ն: Նրանք մայիսի 15-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ներկայացել են ոստիկանության Կապանի բաժին և տվել խոստովանական բացատրություն՝ նշելով, որ հատված ծառերը օգտագործել են տան ջեռուցման նպատակով: Կատարվում է քննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում