Հանրային լսումներ՝ Մեղրիում. պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրություն Նռնաձորում

«Մայիսի 16-ին, ժամը 15:00-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա «Նարիպրոֆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության թույլտվության երկարաձգման նախագծի նախնական գնահատման առաջին փուլի հանրային լսումը»,- տեղեկանում ենք Մեղրի համայնքապետարանի մամուլի ծառայությունից: 

Ներկայացված հայտն ուսումնասիրելու հետևանքով պարզ է դառնում, որ Նռնաձորի հանքերևակումը գտնվում է Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր գյուղից հյուսիս-արևմուտք` 4.5 կմ հեռավորության վրա, և, ըստ փորձաքննական եզրակացության, զբաղեցնում է 1,0 քկմ մակերեսով տարածք: Տարածքը մասամբ համընկնում է «Արևիք» ազգային պարկի տարածքի հետ, որտեղ ՀՀ կառավարության 15.10.2009թ. թիվ 1209 որոշմամբ արգելվում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել:

Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունը 2016թ.-ին «Նարիպրոֆ» ՍՊԸ-ին տվել է դրական եզրակացություն, սակայն պահանջել է բացառել «Արևիք» ազգային պարկի հետ համընկնող տարածքներում երկրաբանական աշխատանքները: Ուսումնասիրության ավարտը նախատեսված է եղել 2018թ-ի 4-րդ եռամսյակում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում