«Արմօյլ»-ը շարունակում է ապօրինակաբար պատրաստվել գործարանի գործարկմանը (ֆոտո)

«Արմօյլ» ընկերությունը շարունակում է գործունեություն իրականացնել առանց օրենքի պահանջը կատարելու: Այս մասին կրկին բարձրաձայնում է Եղվարդում խոշոր բիզնեսի հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը բաց նամակ հղելով Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին (ամբողջությամբ՝ հղումով) և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (ամբողջությամբ՝ հղումով): Վերջինս անդրադառնում է ապօրինաբար կառուցվող «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանին:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Հայտնում եմ Ձեզ, որ չնայած ապօրինությունները դեռ շարունակվում են, այնուհանդերձ ապօրինությունների արդ շրջանակում մենք մեր պայքարով հասել էինք նրան, որ օրենքի և դատական ակտի ուժով «Արմօյլ» ՓԲԸ-ն իրավունք չունի իրականացնելու ապօրինի կառուցապատում և արտադրական գործունեություն։ Սակայն այս պայմաններում «Արմօյլ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակեց իր ապօրինի, առանց շինթույլտվության, առանց ՇՄԱԳ փորձաքննության, առանց հաստատված նախագծերի կառուցապատումը, այլ նաև 03․05․2019թ-ից սկսել է նախապատրաստվել արտադրական գործունեությանը, գործարանի գործարկմանը։ Այսինքն անհավանական ապօրինությունը, որը որևէ կեպ չէր կարող որևէ մեկի մտքով անցնել որ կարող է տեղի ունենալ մեր երկրում արդեն իրականություն է։ 

ՀՀ Բնապահպանության նախարարը, ՀՀ Բնության պահպանության և ընդերքի տեսչությունը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարը, ՀՀ Քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների և հակահրդեհային տեսչական մարմինը մատնված են անգործության անհասկանալի պատճառներով։ Ով է ի վերջո կրելու պատասխանատվությունը իմ բիզնեսը, իմ հեկտարներով մշակած այգիները իմ արտադրամասը, հարևան բնակիչների կյանքն ու առողջությունը, այլ անձանց գյուղատնտեսկան գործունեությունը կործանելու և տարածքը թունավորելու համար» (ամբողջությամբ՝ հղումով):

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մի քանի գերատեսչություններ հայտնել են, որ ընկերության գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ և տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչը հաստատում են նաև ՀՀ գիտական կառույցների մասնագետները: «Արմօյլ» ՓԲԸ-ն այս ամբողջ ընթացքում չունենալով վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերն իրականացրել է շինարարական աշխատանքներ և գործարանն արդեն գրեթե պատրաստ է շահագործման: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերության կողմից ստուգումներին խոչընդոտելու հիմքով դիմել է ՀՀ ոստիկանություն, որը ոչ մի կերպ չի արձագանքել: 

Լուսանկարը՝ 11.05.2019թ.:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում