Հնդկաստանում 2-ամյա հովազն անհայտ բեռնատարի զոհ է դարձել (ֆոտո)

Հնդկաստանի «Կալեսար» ազգային պարկի հանգստյան տներից մեկի մոտակայքում անհայտ բեռնատարի կողմից օրերս մահացու վրաերթի է ենթարկվել պարսկական հովազի (Panthera pardus ciscaucasica/Panthera pardus saxicolor/Panthera pardus transcaucasica) 2 տարեկան էգ առանձնյակ: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Հարյանա կոչվող նահանգի տարածքում: 

Ազգային պարկի ռեյնջերներից մեկը հայտնել է, որ կենդանին վրաերթի է ենթարկվել, երբ փորձել է անցնել ավտոճանապարհը: Վերջիններս դեպքի մասին տեղեկատվություն են ստացել անցորդի կողմից, ինչից 10 րոպե անց հասել են նշված վայր: Կենդանին ծանր վնասվածքներ է ստացել հարվածից և տեղում մահացել: 

Հովազի մարմինը տեղափոխվել է կենդանաբուժական կլինիկա և ուսումնասիրվել մասնագետների կողմից: Դիահերձման արդյունքում հաստատվել է, որ կենդանու մահվան պատճառ է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարը: «Կալեսար» ազգային պարկի անտառների հարակից գյուղերի բնակիչները պատմել են, որ հովազը հաճախ է դուրս եկել անտառից մոտակա գետից ջուր խմելու նպատակով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում