«Ես չէի ուզենա, որ նախկին նախարարների սխալը կրկնվեր». Բարդուխ Գաբրիելյան (տեսանյութ)

«Ես չէի ուզենա, որ նախկին նախարարների սխալը կրկնվեր նաև այս տարի: Կյանքը ցույց է տվել, որ մեր կանխատեսումները միշտ իրականացել են: Սա բացասական արդյունք կարող է ունենալ հատկապես այս տարի, քանի որ կառավարությունը որոշել է ինչ-որ քանակներով թույլատրել սիգի օրինական որս: Այս պարագայում ավելի հրատապ է դառնում պաշարների որոշման անհրաժեշտությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը՝ խոսելով կառավարության կողմից նշված կենտրոնին Սևանա լճում ձկների և խեցգետնի պաշարներն ուսումնասիրելու մրցույթ չհայտարարելու մասին:

Խոսելով Սևանա լճի էկոհամարգի մասին Բարդուխ Գաբրիելյանը նշեց, որ այն շատ անկայուն վիճակում է գտնվում: Տեղի ունեցող իրադարձությունները կարող են բերել շատ բացասական հետևանքների և անվերադարձ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում