Ոստիկանները ապօրինի ծառահատում կատարած վարորդին ներկայացրել են բաժին

Ապրիլի 20-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, բնապահպանության և ապօրինի անտառահատման դեմ տարվող պայքարի շրջանակներում ծառայություն կատարելիս, Քարինջ գյուղի ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են 1987 թ. ծնված Սամվել Մ.-ի վարած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 0.6 խմ փայտանյութով:

Սամվել Մ.-ն փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, պատրաստել է 2019թ. ապրիլի 19-ին բենզասղոցով, Քարինջ գյուղի հարակից անտառից կաղնի տեսակի քամատապալ ծառից:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում