Ամուլսարի հարցը հեշտ կուլ չի գնալու. Միքայել Նահապետյան

«Վարչապետը երեկ Civilnet-ին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Ամուլսարի հարցում առաջնորդվելու են բնապահպանական համալիր փորձաքննության արդյունքներով և, եթե պարզվի, որ ռիսկերը կառավարելի են` հանքավայրը կշահագործվի։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ խնդիրը բնապահպանական, կամ, ավելի ճիշտ, միայն բնապահպանական չէ` այստեղ կա իրավունքի խնդիր և հարցը հանգում է հետևյալին. արդյո՞ք մարդը իր կենսամիջավայրի և ապագայի մոդելի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի, թե՞ ոչ։ Եվ ես ասում եմ, որ համայնքը պատրաստ չէ հրաժարվել այդ իրավունքից»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը և շարունակել,- «Որքան էլ հզոր լինեն հանքարդյունաբերության լոբբիստները` այս հարցը հեշտ կուլ չի գնալու։ Եվ ես իմ ընկերներին` նրանց, որոնք կառավարությունում են, կամ պետական կյանքի այլ ոլորտներում, հստակ ասում եմ, որ սա քաղաքական ճամփաբաժան է։ Պետք չի մեզ պատերազմ հայտարարել»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում