Մետաղական հանքերի իրական սեփականատերերը կբացահայտվեն

Ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթին ԱԺ-ն կողմ քվեարկեց: 

Օրինագծերի փաթեթին կողմ է քվեարկել 97 պատգամավոր: Նշված փաթեթով նախատեսվում է Հայաստանի մետաղական հանքավայրերը շահագործող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման գործընթաց սկսել: 

Նշենք նաև, որ 2019թ-ին պետք է համապատասխան ռեգիստր ստեղծվի, որպեսզի ընկերությունները ներկայացնեն իրենց իրական սեփականատերերին փաստաթղթերի տեսքով, համապատասխան հավաստումներով, պատասխանատու անձանց ստորագրություններով: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում