Սպասվում է անձրև և ամպրոպ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-24-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի և Տավուշի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 6-10 մ/վ, 22-ին՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 22-ի կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` ձյան տեսքով: Ապրիլի 23-24-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 22-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում