Պառավաքարում գրանցվել է շան կծելու 2 դեպք, որից հետո կենդանին սատկել է

Տավուշի մարզի Պառավաքար համայնքում ապրիլի 17-ին արձանագրվել է շան կծելու 2 դեպք, որից հետո շունն անմիջապես սատկել է։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: 

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Տուժածներից մեկը 7 տարեկան երեխա է (շունը կծել է ականջի հետին մասը), մյուսը զինվորական է (կծել է սրունքի հատվածը)։
Վերջիններս ստացել են հակակատաղության պատվաստման առաջին ներարկումը, կստանան նաև հակակատաղության իմունագլոբուլինը։ Տուժածների վիճակը ներկայումս բավարար է և գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Շան գլուխը հետազոտելու նպատակով դեպքի մասին տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին»։

ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեց, որ շան մոտ հնարավոր հիվանդությունների հայտնաբերման հետ կապված տարվում են աշխատանքներ, սակայն արդյունքները դեռ պատրաստ չեն: 

Մեր տեղեկությունների համաձայն՝ շունը եղել է անտուն և առանց խնամակալի կենդանի: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում