Շատերն են հարցնում, թե ինչ վատություն է արել Լիդիանը Ջերմուկին...

«Լրացավ Ամուլսարի ճանապարհները փակելու 300 օրը: Այդ առիթով հրապարակում եմ Ամուլսարի վրա TigerDev Swiss կազմակերպության կողմից մշակված լեռնադահուկային ենթակառուցվածքները, որոնք Ջերմուկին համաշխարհային փառք ու պատիվ կբերեն»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Ջերմուկ քաղաքի բնակիչ Վազգեն Գալստյանը:

Վերջինս մանրամասնում է. «Շատերն են հարցնում, թե ինչ վատություն է արել Լիդիանը Ջերմուկին, որ տեղի բնակչության կողմից արժանացել է այսքան մեծ հակակրանքի: Ասեմ !!!

1. Լիդիանի հայտնվելով ամբողջությամբ ի չիք դարձավ շվեցարական հայտնի կազմակերպության կողմից մշակված Ջերմուկի զարգացման պլանը: Ճոպանուղու և լեռնադահուկային սպորտի մասին մոռացվեց այնպես, որ նույնիսկ Ջերմուկի քաղաքապետարանի պատերին կախված շվեցարական ծրագրից բացակայում է Ամուլսարի հատվածը, կարծես շվեցարացիները չեն էլ նախագծել այդ հսկայական ենթակառուցվածքը:

2. Որևէ զբոսաշրջային խոշոր ներդրում Ջերմուկ չեկավ, չնայած այն բանի, որ Ջերմուկում ներդրումային բավական մեծ ու ազատ դաշտ կա և կայուն զբոսաշրջային հոսք (զբոսաշրջիկների ձեռքին ավել-ազատ փող):

Լիդիանը Ջերմուկին խորը թաղել էր մոռացության մեջ և ոչնչացնում էր զբոսաշրջային այն պոտենցիալը, որից սերնդե սերունդ պիտի օգտվեին Հայաստանի քաղաքացիները»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում