Թեղուտի հանքավայրը շուտով կվերագործարկվի. ԱԺ պատգամավոր

«Վերանորոգման աշխատանքներին արդեն կներգրավվեն նախկին աշխատակիցների մի մասը, բավականին զգալի մաս, և դրանից հետո կլինի արդեն ամբողջական վերագործարկում, որի ժամանակ արդեն, նախնական հաշվարկներով, 1200 աշխատակիցները ներգրավված կլինեն»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է պատգամավոր Արեն Մկրտչյանը՝ խոսելով Թեղուտի ոսկու հանքավայրի վերագործարկման մասին:

Վերջինս նաև մանրամասնել է. «Կուզեմ շեշտել, որ այն կերպ, ինչպես եղել է հանքարդյունաբերությունը Թեղուտում, որի արդյունքում առաջացել է սոցիալական ու բնապահպանական աղետ, մեզ համար անթույլատրելի է, և կառավարությունը իր մասով իրականացնելու է վերահսկողական գործառույթներ՝ հետագայում հանքի վերագործարկման մասով։ Ես հուսով եմ և վստահ, որ լրիվ նոր մոտեցումներ կլինեն և լրիվ նոր որակի հանքարդյունաբերություն կլինի այս հատվածում: Մենք անընդհատ շեշտում ենք, որ հանքերը հանրության սեփականությունն են, բայց դա դադարում է այդպես լինել, երբ հանքը դառնում է գրավի առարկա։ Ես համարում եմ անթույլատրելի և կարծում եմ՝ հետագայում մենք պետք է լուծումների գնանք այս հարցով, որպեսզի հանքերը չլինեն գրավի առարկա։ Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, լճերը կամ գետերը գրավի առարկա լինեն, և ինչ-որ մեկը գա սեփականության իրավունք ուզի»:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թեղուտի ոսկու հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասաց. «Շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հանքի հետ կապված, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ, մեզ հավաստիացնում են, որ շատ արագ և շուտով մենք այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն, այն կվերաբացվի»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում