Բացահայտվել է «Սևան» ազգային պարկից ապօրինի ծառահատման դեպք

Ապրիլի 1-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճենի:

Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992 թ. ծնված Ռազմիկ Ե.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019թ. հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում Արտանիշի մասնաճյուղի 4-րդ պահաբաժնից ապօրինի հատել է տարբեր տրամագծի սոճենի տեսակի 20 ծառ, որոնք տեղափոխել է իր տուն՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով: Հատված ծառերը մասամբ հայտնաբերվել են: Կատարվում է քննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում