Ջրային կոմիտեի նոր նախագահ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 28-ի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ է նշանակվել Վարդան Մելքոնյանը: 

Հիշեցնենք, որ 2019թ.-ի փետրվար ամսին Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից:

Մարտի 29-ին Վարդան Մելքոնյանը ծանոթացել է ստորաբաժանումների պատասխանատուների հետ, հանձնարարել տեղեկատվություն ներկայացնել իրականացվող աշխատանքների ու ծրագրերի մասին։Կոմիտեի նորանշանակ ղեկավարը կարևորել է ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները և հայտարարել, որ համակարգը պետք է պատշաճ մակարդակով սկսի ոռոգումը և գործի առավելագույն արդյունավետությամբ։

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում