Ջիլիզայի անտառտնտեսությունից փայտ են գողացել

Մարտի 30-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Թումանյանի բաժին Լալվարի անտառտնտեսության անտառապահից ահազանգ է ստացվել, որ որ Ջիլիզայի անտառտնտեսությունից փայտ են գողացել:

Նույն օրը, ժամը 17.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի հրապարակամերձ տարածքում ոստիկանության ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են 1962 թ. ծնված Գագիկ Գ.-ի վարած «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ 0.5 խմ փայտանյութով:

Գագիկ Գ.-ի որդին՝ 1990 թ. ծնված Սարգիս Գ.-ն, հայտնել է, որ փայտանյութը մարտի 29-ին բենզասղոցով հատել է ինքը Մադան թաղամասի Յոլկուտ կոչվող հանդամասից՝ քամատապալ թեղի տեսակի ծառից, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Ավտոմեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բենզասղոցը վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում