««Արմօյլ» ՓԲԸ-ն առավել կատաղի է շարունակում ապօրինությունը». գործարարը բաց նամակ է հղել

Եղվարդում խոշոր բիզնեսի հիմնադիր Ռաֆիկ Վիրաբյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին և մի շարք այլ պաշտոնյաների և միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ անդրադառնալով Եղվարդում ապօրինաբար կառուցվող «Արմօյլ» նավթամթերքի վերամշակման գործարանին: 

Վերջինս մասնավորապես գրում է. «Ձեզ դիմել եմ բազմաթիվ անգամ։ Սակայն ցավով նշում եմ, որ Ձեզ հասցեագրած դիմումներին ի պատասխան «Արմօյլ» ՓԲԸ-ն առավել կատաղի է շարունակում ապօրինությունը, կարծես ՀՀ Կառավարությունից ստացած լինի աջակցությունը, որին դեռ ես քիչ հավանական եմ համարում։ Վերստին կրկնում և փաստում եմ, սույն դիմումով ներկայացված հարցերն ունեն ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի և հարակից համայնքների բնակիչների անվտանգության ապահովման նպատակ։ Նաև նշված վարչական տարածքներում գյուղատնտեսական գործունեությունը «Արմօյլ» ՓԲԸ կողմից նավթավերամշակման գործարանի կառուցապատման և գործարկման հետևանքով կարող է անժամանակ «վախճանվել», եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Բազմիցս նշել եք, որ Ձեր գործունեության հիմնական նպատակներից են մարդու բարեկեցությունը, ՀՀ-ում գյուղատնտեսական գործունեության զարգացումը, որն ի դեպ ՀՀ Կառավարության ծրագրերում ունի գերակա ուղղության կարգավիճակ»:

Ներկայացնենք նամակն ամբողջությամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մի քանի գերատեսչություններ հայտնել են, որ ընկերության գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ և տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչը հաստատում են նաև ՀՀ գիտական կառույցների մասնագետները: «Արմօյլ» ՓԲԸ-ն այս ամբողջ ընթացքում չունենալով վերոնշյալ անհրաժեշտ փաստաթղթերն իրականացրել է շինարարական աշխատանքներ և գործարանն արդեն գրեթե պատրաստ է շահագործման: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ընկերության կողմից ստուգումներին խոչընդոտելու հիմքով դիմել է ՀՀ ոստիկանություն, որը ոչ մի կերպ չի արձագանքել: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում