Վաճառվող աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացին list.am կայքի միջոցով փորձում է վաճառել աղվես։ 

Տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԲԸՏՄ հանձնարարությամբ աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն։ 

Հիշեցնենք, որ դեպքի մասին ավելի վաղ ահազանգել է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը: «Ուզելու դեպքում բռնում եմ, տենց չեմ պահում»,- հավանական «հաճախորդի» հետ զրույցում ասաց նա: Մեր հարցադրմանը, թե կարող է արդյո՞ք ձագ «բռնել», պատասխանեց՝ ձագ հիմա չկա, ամռանը կլինի: «Հինգ հատ էլ կարամ բռնեմ, բայց ժամանակ ա պետք»,- մեզ հետ զրույցում ասել էր վաճառողը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում