Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 19-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ: Մարտի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում