Նահատակի պոչամբարի խողովակը վթարվել է և պոչանքը տարածվել է ճանապարհով մեկ (ֆոտո)

«Առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին՝ Արամյանցի դղյակից դեպի Ախթալա իջնող հատվածում հանդիպեցի այս տեսարանին։ ԼՀԿ-ի պոչհանքի խողովակներն, որոնցով պոչհանքը տեղափոխվում է Նահատակ պոչամբար, պայթել էր և շրջակա տարածքը, ճանապարհի երկայնքով մոտ 300-400 մ լցվել պոչանքով։ Վերջին շրջանում հաճախակի էր վթար տեղի ունենում, սակայն այս մեկի նման դեռ չեր եղել։ Երևում է երկաթե խողովակներն էլ են հոգնել արդեն...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից Կամո Ղարագոզյանը՝ հրապարակելով լուսանկարներ: 

Հրապարակումից մի քանի ժամ անց վերջինս կրկին գրել է. «Հարգելի ԱԼՀԿ-ի ղեկավարություն, նենց սուտ ասեցեք, որ գոնե հավատալու լինի, ինչի եք ժխտում այն փաստը որ խողովակները շարքից դուրս են եկել, այլևս պիտանի չեն, որ միջինը շաբաթը մեկ անգամ վթար է լինում, որ դրած «կարկատում» եք, որն արդեն չի օգնում։ Այս պահին էլ խողովակ է ծակվել և ջուր է հոսում, և շարունակվելու դեպքում կպայթի, կես ժամ առաջ եմ նկարել, հասեք դեմն առեք քանի նորից բնական աղետին չեք վերագրել»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում