Կրկին «պադռուբկա» արած, վառած, կտրած ծառեր «Դիլիջան» ազգային պարկում (ֆոտո)

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել տարբեր վայրերում տեղի ունեցող ապօրինությունների մասին: Այս անգամ կրկին ահազանգում են «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամները՝ գրելով. «Հերթական պադռուբկա արած, վառած, կտրած ծառերը։ Այսօր երկրորդ տարածքն ենք անցնում ու երկու տեղում էլ ծառեր են, որոնք ձմռան սկզբում առողջ էին, կանգուն էին, տեղում էին, վնասված չէին»։

Հիշեցնենք, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը կազմված է երիտասարդներից, որոնք կամավորության սկզբունքով մոնիթորինգ և պահպանություն են իրականացնում հիմնականում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: 

Քիչ անց նախաձեռնությունը կրկին լուսանկարներ է հրապարակում և գրում.

«Առաջին նկարը լրիվ անհասկանալի է։ Եթե ծառը գտած ու համարակալած էր, ինչու՞մն էր իմաստը այս ամենը արհեստականորեն հնացնելու փորձ անելու։ Ներկը հին է, իսկ մուրն ու վառածի հետքերը բավականին թարմ են։

Մնացած փչակների մեջ էլ մեքենաների վառած անվադողերից մնացած լարեր են։ Պարզ ապացույց, որ մեկը կահույքի համար հարմար ծառերը վնասում է՝ հետագայում հանել-տանելու համար»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում