Ոստիկանությունը հայտնաբերել է սպիտակագլուխ անգղի հետ լուսանկարված քաղաքացուն

«Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն ուսումնասիրել են հրապարակումը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները տեղի ունեցածը պարզելու ու լուսանկարում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ արձագանքելով EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակմանը:

Գրառման մեջ նաև ասվում է. «Բացատրական աշխատանքի արդյունքում նկարում պատկերված քաղաքացին և ևս մեկ անձ ներկայացել են ոստիկանություն, տվել բացատրություն: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր»:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սմբատ Հայրումյանը հազվագյուտ սպիտակագլուխ անգղը ձեռքին լուսանկարն ազատ համացանցային տարածք է բեռնել 2019թ.-ի փետրվարի 4-ին:

«Այս առանձնյակն ամենայն հավանականությամբ 6+ տարեկան է: Տեսակը ներառված է նաև CITES կոնվենցիայի Appendix II-ում և Բեռնի կոնվենցիայի Appendix II-ում: Հայաստանում հաշվվում է սպիտակագլուխ անգղերի 46-54 զույգ: Ապօրինի որսի համար սահմանված է նաև տուգանք՝ 250 հազ. դրամ»,- այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը/ հետ զրույցում ասաց «Դեպի կայուն էկոհամակարգեր» ՀԿ տնօրեն, կ.գ.թ. Կարեն Աղաբաբյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում