Խիստ անհանգստացած ենք Դիլիջանում ծառահատումների քանակի կտրուկ աճով (ֆոտո)

«Այսօր ստուգել ենք «Դիլիջան» ազգային պարկի նույն Փիշիկի տարածքի մյուս կողմը, որը նույնպես ճանապարհից հեռու չի։ Ձյան պատճառով շատ բան չէր երևում, բայց այսքան բանը գտել ենք։ Կոճղերը նշած չէին, շատերը վառած ու մրոտած էին՝ իբր հին կտրածի տեսք տալու համար։ Ձյան հալելուց հետո ևս մեկ անգամ կայցելենք այնտեղ ու համոզված ենք, որ ավելի շատ բան կգտնենք։ Ուզում ենք նշել, որ ուղեփակոցը կոտրված էր։ Կան նաև բազմաթիվ արդեն համարակալված ծառեր»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը։

Գրառման մեջ նաև ասվում է. «Մենք խիստ անհանգստացած ենք ծառահատումների քանակի կտրուկ աճով և հիշեցնում ենք, որ անտառ պահպանելը չի նշանակում կտրված ծառերը համարակալել ու գտնված գերանները տեղափոխել հատուկ տարածք։ «Դիլիջան» ազգային պարկի ադմինիստրացիային հորդորում ենք վերանորոգել ուղեփակոցն ու լինել ավելի ուշադիր այն տարածքների նկատմամբ, որոնք հեշտ հասանելի են ծառագողերի համար և առաջարկում ենք մեր օգնությունը»։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում