Մեծ քանակությամբ սիգ է առգրավվել. որքան վնաս է հասցվել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից փետրվարի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 47 իրավախախտման դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 29.037.805 ՀՀ դրամի հասցված վնաս, իսկ 3-ի վերաբերյալ նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 20 դեպք, հաշվարկվել է 25.986.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (84 բոխի, 2 հողմատապալ բոխի, 8 թխկի, 44 հաճարենի, 1 հողմատապալ հաճարենի, 141 կաղնի, 7 հացենի, 13 բալենի, 7 լորենի, 5 հողմատապալ լորենի, 11 տանձենի, 1 կեռասենի, 3 ուռենի, 2 խնձորենի, 1 ակացիա) հաշվարկվել է 23.187.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (1 խմ թափուկ վառելափայտ, 0.8 խմ վառելափայտ)` 46.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված` ապօրինի ծառահատման 2 դեպքով (8 բոխի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (11 բոխի, 1 թխկի, 1 տանձենի) հաշվարկվել է 664.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (2.2 խմ վառելափայտ, 0.8 խմ թափուկ վառելափայտ)` 93.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 հացենի, 10 լորենի, 2 բոխի, 1 կեռաս, 4 կաղնի) հաշվարկվել է 1.995.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 25 դեպք, հաշվարկվել է 1.098.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝ Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով (առգրավվել է 284 հատ` 129.6 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ) հաշվարկվել է 648.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հայտնաբերված իրավախախտման 16 դեպքով (առգրավվել է 629 հատ` 225 կգ սիգ տեսակի ձուկ, որը սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո հանձնվել է «Ձորակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ) հաշվարկվել է 450.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 137 կգ սիգ տեսակի ձուկ, 300 հատ սիգ տեսակի ապխտած ձուկ, 6.3 կգ ձկնկիթ: Սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո
71 կգ սիգ տեսակի թարմ ձուկը, 200 հատ սիգ տեսակի ապխտած ձուկը հանձնվել է Մեղրի համայնքում տեղակայված N զորամասին, իսկ 66 կգ սիգ տեսակի թարմ ձուկը, 100 հատ սիգ տեսակի ապխտած ձուկը, 6.3 կգ ձկնկիթը՝ Կապանի համայնքում տեղակայված N զորամասին:

Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 77 հատ` 26 կգ սիգ տեսակի ձուկ, որը սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո հանձնվել է Կապան քաղաքում տեղակայված թիվ N զորամասին: Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 18կգ սիգ տեսակի ձուկ, որը սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո հանձնվել է «Առաքելություն Հայաստան» Արծվաբույն ՏՍ կազմակերպությանը:

Հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով առգրավվել է 95 կգ սիգ տեսակի ձուկ, 21.2 կգ սիգ տեսակի ապխտած ձուկ, որը սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո հանձնվել է Գորիս համայնքում տեղակայված N զորամասին։ Հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 90 կգ սիգ տեսակի ձուկ, 35 կգ սիգ տեսակի ապխտած ձուկ, որը սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո հանձնվել է Կապան համայնքում տեղակայված N զորամասին։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի պահանջները) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Գեղարքունիք՝ Համաձայն ՀՀ դատախազության Գեղարքունիքի մարզի դատախազության գրության՝ ՀՀ ոստկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվել Գեղարքունիքի մարզի Տրետուք գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու փաստի առթիվ: Անհայտ անձի կողմից խախտվել է Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ մասի և «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» 25.01.2005թ. N92-Ն որոշման 20-րդ կետի և ՀՀ «Գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 3-N237 որոշման հավելված 1-ի պահանջները։ Վերջինիս առնչությամբ հաշվարկվել է 1.952.905 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 607.200 ՀՀ դրամ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում