Ամուլսարի ռիսկերի գնահատման նախնական արդյունքները կներկայացվեն մայիսին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից գումար կտրամադրվի ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար՝ Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ պայմանագիր կնքելու և հետագա գործընթացները կազմակերպելու նպատակով:

2018 թ. նոյեմբերի 8-ին վարչությունում քննվող քրեական գործով հայտարարվել է միջազգային հավատարմագրված ընկերությունների նախաորակավորման երկու փուլով մրցույթ՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով կազմված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունների փորձաքննման, ինչպես նաև հանքավայրի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը պարզելու համար, քրեական գործով նշանակված էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, նյութագիտական, հողագիտական, քիմիական, տեխնոլոգիական, շինարարատեխնիկական և տնտեսագիտական համալիր փորձաքննության կատարմանը միջազգային հավատարմագրված ընկերություն ներգրավելու նպատակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք գործընթացն ընթանում է սահմանված ժամանակացույցին համապատասխան, քանի որ նախապես հայտարարվել էր, որ մինչ գարուն հայտնի կլինեն հարցերի պատասխաններ: Հայկ Գրիգորյանը նշեց, որ համագործակցում են ԲՆ հետ և կան ընթացակարգեր, որոնք հնարավոր չէ շրջանցել: ELARD ընկերությունը վերջնական փորձաքննություն նախատեսում է տրամադրել 12-16 շաբաթվա ընթացքում, սակայն յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ ներկայացնելու են ընթացիկ հաշվետվություն: «Մայիս ամսին պատրաստ են լինելու նախնական արդյունքները»,- եզրափակեց նա:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում