Երևանում անհայտ անձը ծառի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով (ֆոտո)

«Քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցն այս տեսարանն արձանագրել է Կոմիտաս 41 հասցեի շենքի բակում: Դեռևս անհայտ անձը բակի ծառերից մեկի բնամասում անցքեր է բացել և լցրել դրանք անհայտ ծագման հեղուկով: Թե ինչ նպատակ է հետապնդում այս արարքը, կարելի է կռահել»,- այս մասին հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական էջը՝ շարունակելով,- «Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցները նյութեր են պատրաստել, որոնք ուղարկվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն ծառը «մշակողին» գտնելու և պատճառված վնասը փոխհատուցելու համար»:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում