Փոփոխություններ՝ Երևանի կենդանաբանական այգում (տեսանյութ)
Երևանի ավագանու փետրվարի 12-ի նիստում Երևանի կենդանաբանական այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով որոշում կայացվեց փոփոխել այգու կառավարման ձևը՝ ստեղծելով կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժպ Գոշ Սարգսյանը նշեց, որ խորհուրդը բաղկացած է լինելու 11 անդամից, որոնցից 2-ը լինելու են Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցներ, մյուս 9-ը` ֆիզիկական անձինք:
Ավագանու անդամների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն արտահայտեց նաև հետևյալ միտքը. «Կենդանաբանական այգու հիման վրա ստեղծելով համապատասխան պայմաններ մենք ստեղծենք գործառույթ, որը կվերաբերի հայկական լեռնաշխարհում տարածում գտած կենդանիների, ինչո՞ւ ոչ, բազմացման շրջանակներում, օրինակ՝ Հայկական մուֆլոնի մասին է խոսքը, ինչո՞ւ ոչ հայկական գամփռի կամ ինչո՞ւ ոչ նաև Վանա կատվի մասին, որ կարողանա կենդանաբանական այգին նաև զբաղվել հայկական լեռնաշխարհում իրենց ուրույն տեղը գտած կենդանական աշխարհի, ինչո՞ւ ոչ, նաև բուծմամբ: Ինքս փորձելու եմ հնարավորինս հետևողական լինել էս հարցերի շուրջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: