«Ստուգման արդյունքները կհրապարակվեն շուտով». Երևանի կենդանաբանական այգին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)

Քաղաքապետն իսկապես շահագրգիռ է՝ լավագույն լուծումները գտնել Երևանի կենդանաբանական այգու համար: Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ստեղծված մասնագիտական հանձնախմբի և աշխատանքային խմբի աշխատանքները կամփոփվեն շուտով, կլինեն նաև այլ նորություններ: Միևնույն ժամանակ, կենդանաբանական այգում չեն հերքում՝ կան որոշ խնդիրներ, որոնց հիմքում այսօր ամենամեծ աղմկողներն են կանգնած: Առաջնային խնդիրներից մեկը, թերևս, կենդանաբանական այգու տարածքի ցանկապատումն է: Գոշ Սարգսյանը չի խոստանում խնդիրն այս տարվա ընթացքում լուծել, բայց վստահեցնում է, որ սպասվում են բարեկարգումներ: Այդ ընթացքում, Երևանի կենդանաբանական այգում փորձում են իրենց ուժերի սահմաններում լուծել խնդիրներ, որոնք, ըստ Արտյոմ Մակարյանի, նախկինում ոչ մասնագիտական մոտեցման հետևանք են եղել:

Իրադարձություններին հետևում են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Փրո փոուզ» բարեգործականի ներկայացուցիչ Նարե Արամյանը շեշտում է, որ ստեղծված աշխատանքային խմբից զատ անհրաժեշտ է ձևավորել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի առանձին հանձնաժողով, որի անդամների գործունեությունը չի հանգեցնի շահերի ակնհայտ բախման:

Մանրամասները՝ տեսանյութում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում