Ինեսսա Գաբայանն ազատվել է սեփական դիմումի համաձայն

«Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր, իմ դիմումի համաձայն ազատվել եմ Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

Շնորհակալ եմ գործընկերներիս յոթ ամսվա համատեղ աշխատանքի համար. միասին փորձել ենք մաքրել, վերականգնել համակարգը: Հուսով եմ, որ հետայսու ավելին կարվի: Բարին ընդ ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը:

ՀՀ վարչապետի որոշմամբ Ջրային կոմիտեի նախագահ նշանակված Ինեսսա Գաբայանն այսօր՝ փետրվարի 6-ին, ազատվել է պաշտոնից՝ դարձյալ վարչապետի որոշմամբ։

Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում փետրվարի 5-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը: Խորհրդակցությանը մասնակցել է նաև Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում