Կրկին ապօրինի ծառահատումներ՝ «Դիլիջան» ազգային պարկում (ֆոտո)

«2019թ. հունվարի 21-ին «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս - մասնաճյուղի 7-րդ պահաբաժնի 15 քառակուսի տարածքում (N-40048’46.9’’, E-0440 59’ 58,7’’, N-40048’ 39.8’’, E-0440 59’ 45,8’’) հայտնաբերվել է անհայտ անձի կողմից ապօրինի հատված 12 հաճարենի և 12 կաղնի տարբեր տրամաչափերի ծառատեսակներ»,- այս մասին տեղեկացնում է ազգային պարկը: 

Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ բնապահպանության նախարարությանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանմանը։ Տեղում աշխատանքներ են տարվում իրավապահ մարմինների կողմից։ Մեղավորները բացահայտվելու են և պատասխանատվության ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում