Մասնավոր ընկերություններում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, նշանակվել են տուգանքներ

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում ԲԸՏՄ-ի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել մասնավոր ընկերություններում:

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք, հաշվարկվել է 1.553.764 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 2.130.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Երևան՝ ստացված ահազանգի արդյունքում (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը») արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

«Սիս նատուրալ» ՓԲԸ-ում և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) վերաբերյալ համապատասխանաբար հաշվարկվել է 770.700 և 423.420 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդհանուր 200.000 ՀՀ դրամ։

«Մեծն Հովնան» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (իրականացվել է «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005թ. N92-Նուղղ որոշման 20-րդ կետի համաձայն հաշվարկ) վերաբերյալ հաշվարկվել է 308.844 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Գեղարքունիք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 41-րդ հոդվածների պահանջները և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածները) վերաբերյալ հաշվարկվել է 46.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Լոռի՝ «Ապահով տանիք» և «Հոսք» ՍՊԸ-ներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ և 27-րդ հոդվածները) վերաբերյալ նշանակվել է 200.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդհանուր 400.000 ՀՀ դրամ։

«Լեռնապատի կանթեղ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի և 17-րդ հոդվածի «ա» կետի պահանջները) վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Լեռ և ջուր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց ձոր՝ «Գետափի գինու գործարան» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդածը) վերաբերյալ հաշվարկվել է 4.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Արենի գինու գործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածը) վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Ջերմուկշին» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 11-րդ և 20-րդ հոդվածները) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Ֆիրմա ԳԱԽ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ մասի, 103-րդ հոդվածի 7-րդ պարբերության 1-ին մասը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում