Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մի շարք ընկերություններում խախտումներ է հայտնաբերել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածվել, որում ասվում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում, ինչպես նաև հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 52 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 24.164.604 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 22-ի վերաբերյալ նշանակվել է 2.780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես` բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 22 դեպք, հաշվարկվել է 21.827.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (28 բոխի, 3 բալենի, 1 լորենի, 12 հաճարենի, 3 հողմատապալ բոխի, 1 հացենի, 1 թեղի, 36 կաղնի, 1 տանձենի, 2 հողմատապալ հաճարենի) հաշվարկվել է 5.825.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.49 խմ)` 130.900 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հաճարենի, 1 ցցաչոր ուռենի, 1 քամատապալ ուռենի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 7 դեպքով (2 ուռենի, 1 բոխի, 249 տարբեր տեսակի ծառ, 3 հաճարենի) հաշվարկվել է 13.608.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (43 սոճենի) հաշվարկվել է 1.360.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 կենսածառ, 2 ցցաչոր կենսածառ) հաշվարկվել է 25.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վայոց ձոր՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (7 կաղնի, 1 խնձորենի, 1 տանձենի, 1 ընկուզենի, 6 ուռենի) վերաբերյալ հաշվարկվել է 487.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Երևան՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ընկուզենի, 1 խնձորենի, 2 բարդի) հաշվարկվել է 390.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 11 դեպք: Գեղարքունիք՝ ձկան ապօրինի վաճառքի 1 դեպքով (առգրավվել է 33 հատ՝ 12 կգ սիգ տեսակի ձուկ) հաշվարկվել է 24.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով (առգրավվել է 98 հատ՝ 36 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է «Սևանի թիվ 3 Հեքիաթ մսուր-մանկապարտեզ» և «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ներին): Կոտայք՝ ձկան ապօրինի վաճառքի 2 դեպքով (առգրավվել է 101 հատ՝ 37 կգ սիգ տեսակի ձուկ) հանձնվել է «Աբովյանի Սաթենիկ» ծերանոց): Շիրակ՝ ձկան ապօրինի վաճառքի 1 դեպքով առգրավվել է 28 հատ՝ 7.2 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ: Երևան՝ ձկան ապօրինի վաճառքի 3 դեպքով առգրավվել է 418 հատ՝ 100.2 կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք, հաշվարկվել է 1.553.764 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 2.130.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Երևան՝ ստացված ահազանգի արդյունքում (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը») արձանագրվել է իրավախախտման 1 դեպք՝ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

«Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1252-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

«Սիս նատուրալ» ՓԲԸ-ում և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) վերաբերյալ համապատասխանաբար հաշվարկվել է 770.700 և 423.420 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդհանուր 200.000 ՀՀ դրամ։

«Մեծն Հովնան» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (իրականացվել է «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005թ. N92-Նուղղ որոշման 20-րդ կետի համաձայն հաշվարկ) վերաբերյալ հաշվարկվել է 308.844 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Գործի նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Գեղարքունիք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 41-րդ հոդվածների պահանջները և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածները) վերաբերյալ հաշվարկվել է 46.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Լոռի՝ «Ապահով տանիք և «Հոսք» ՍՊԸ-ներում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել են ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ և 27-րդ հոդվածները) վերաբերյալ նշանակվել է 200.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդհանուր 400.000 ՀՀ դրամ։

«Լեռնապատի կանթեղ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել են «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի և 17-րդ հոդվածի «ա» կետի պահանջները) վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Լեռ և ջուր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Վայոց ձոր՝ «Գետափի գինու գործարան» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդածը) վերաբերյալ հաշվարկվել է 4.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Արենի գինու գործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածը) վերաբերյալ նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Ջերմուկշին» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 11-րդ և 20-րդ հոդվածները) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Ֆիրմա ԳԱԽ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

«Սուրբ աղբյուր» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ մասի, 103-րդ հոդվածի 7-րդ պարբերության 1-ին մասը) վերաբերյալ նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, հաշվարկվել է 759.140 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Արարատ՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արձանագրված 1 դեպքով (խախտվել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և իրականացվել է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած վնասի ազդեցության գնահատականի ու «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 92-Նուղղ որոշման 20-րդ կետի համաձայն հաշվարկներ) վերաբերյալ հաշվարկվել է 628.440 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել` 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շիրակ՝ «Պարթև» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (իրականացվել է ապօրինի ընդերքշահագործում) վերաբերյալ հաշվարկվել է 130.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Լոռի՝ «Տաշիրի ՃՇՇՁ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման (խախտվել է «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը) վերաբերյալ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։ Արագածոտն՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 4.311.600 ՀՀ դրամ»։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում