Սևանա լճի մակարդակը 4 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության համաձայն 2019թ.-ի հունվարի 14-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.38 մ, իսկ նախորդ տարվա՝ 2018թ.-ի նույն օրվա դրությամբ կազմել է 1900.42 մ: Ցուցանիշները վկայում են, որ Սևանա լճում ջրի մակարդակը 4սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա համեմատ. Սևանա լիճը կրկին բացասական հաշվեկշիռ է գրանցել: 

Հիշեցնենք, որ բացասական հաշվեկշիռն ԱԻՆ կողմից կանխատեսվում էր դեռ սեպտեմբեր ամսին: Սեպտեմբեր ամսին ԱԻՆ հիդրոլոգիայի կենտրոնի պետ Էդգար Միսակյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ըստ կանխատեսումների, եթե 25 մլն խմ-ից ավել ջրառ իրականացվեր Սևանա լճի մակարդակը բացասական կփակվեր, այսինքն՝ հունվարի 1-ի դրությամբ, այս տարվա դեկտեմբերի 31-ին բացասական կլիներ: Որպեսզի տեսնենք հաշվեկշիռը դրական է, թե բացասական, իհարկե, դա հայտնի կլինի տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, մեր ամենօրյա հրապարակումներում կտեսնեք: Այդ ժամանակ կլինի հստակ տեղեկատվություն, թե որ մակարդակի վրա է գտնվում և կարելի կլինի համեմատել նախորդ տարվա հետ»: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում