Արևելյան պուման պաշտոնապես հայտարարվել է վերացած տեսակ

2018թ.-ի սկզբին ԱՄՆ ձկնաշխարհի և վայրի բնության պահպանության ծառայության կողմից (U.S Fish and Wildlife Service/USFWS) արևելյան պուման (Eastern Puma) պաշտոնապես հայտարարվեց վերացած տեսակ: Այս ցավալի հայտարարությունից տարիներ առաջ կենդանատեսակի ներկայացուցիչներին կարելի էր հանդիպել երկրի արևելյան նահանգներում, հատկապես՝ Միսիսիպի գետի երկայնքով: 

Ամեն դեպքում, արևելյան պուման ընդգրկվել էր կարմիր ցուցակի մեջ՝ որպես վտանգված տեսակ, սակայն չէր հանդիպել վայրի բնության մեջ շուրջ 80 տարի: USFWS պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով ժամանակահատվածը, որի ընթացքում չի նկատվել արևելյան պումայի գոնե մեկ առանձնյակ, Ծառայությունը եզրակացրել է, որ այս տեսակի վերջին ներկայացուցիչները վերացել են տասնամյակներ առաջ»:

Վերջին 100 տարիների ընթացքում կատվազգիների թվի կրճատումը կապված է որսագողության դեպքերի, ապրելավայրի վերացման և մարդու կողմից պարբերաբար բռնվելու հետևանքով:

Աղբյուրը նշում է նաև, որ կատվազգիների հետագա կորուստը կարող է մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ էկոլոգիական հավասարակշռության վրա: Կենսաբազմազանության կենտրոնի մասնագետ Մայքլ Ռոբինսոնը նշել է, որ մարդկությանն անհրաժեշտ են խոշոր գիշատիչ կենդանիներ, ինչպիսիք են պումաները, որպեսզի վայրի բնության սննդային շղթան պահպանվի: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում